Рубрика: Մշակումներ

Լաբորատորիայի ամառային աշխատանքներ

Լաբորատորիայի ամառային աշխատանքներ՝

  1. Ծրագրային լրամշակումներ.«Իմացումի հրճվանք» ծրագրի առարկայական բաղադրիչների մշակում նոր չափորոշչով (մայրենի, մաթեմատիկա)
  2. Ուսումնական փաթեթների ստեղծում
  3. Զարգացման բնութագրի լրամշակում նոր չափորոշչով
Рубрика: Դասվարների հավաք

Ուսպլանի դիտարկումներ

1-3-րդ դաս․ 2023 ուս առաջարկներ կան նաև ֆայլի  «Մեկնաբանություններ» բաժնում։

Առաջարկներ՝
Առաջին դասարանում ֆիզկուլտուրային հատկացված 2 դասաժամը քիչ է, քանի որ միայն երկու դասաժամ օգտագործվում է լողուսուցումը կազմակերպելու համար։
 
5-րդ կետում սովորողի համար սահմանված կարգով կազմվում է անհատական պլան։ 
Առաջարկ՝ դասարան-ջոկատի դեպքում սա չի գործում։
Առաջարկ՝
Սովորողների՝ «անձնական բլոգը 1-ին, 2-րդ դասարաններում վարել խրախուսելու անհրաժեշտություն» տողը ուսպլանում ներառելու անհրաժեշտություն չկա։
11-րդ կետում — տնային
19-րդ և 32-րդ, 29-րդ և 34-րդ կետերը խմբավորել։
26-րդ և 35-րդ կետերը խմբագրման կարիք ունեն։
30-րդ կետում — առաջարկում ենք սովորողի ընտրած գործունեության ցանկն ընդլայնել,

35-րդ կետը հստակեցնել։

 
Ընտրությամբ գործունեություն 

  • Առաջարկում ենք ընտրությամբ գործունեության ուսումնական պարապմունքները կազմակերպել երկամսյա գրաֆիկով: Այսինք, սովորողը 2 ամիսը մեկ ունենա հնարավորություն փոխելու գործունեությունը՝ ըստ նախասիրության: Այս եղանակով սովորողը հնարավորություն կունենա տարվա ընթացքում մասնակցել 4 տարատեսակ գործունեությունների:
  • Հայրենագիտական-արշավային ճամբար
    Առաջարկում ենք դուրս թողնել պարտադիր բաղադրիչը թե՛ սովորողի, թե՛ դասավանդողի գործունեությունը, առանձնահատկությունները նկատի ունենալով: Երրորդ դասարանի համար նախընտրելի ենք համարում, առաջարկում ենք պարտադիր է բառը փոխարինել խրախուսելի է բառով:
  • Դասարանում սովորողների միջին թիվը 22-26 է, չի կարող գերազանցել 30-ը։
    Կարծում ենք, որ 1-3-րդ դասարաններում սովորողների թիվը պետք է լինի 22-26-ը՝ չգերազանցելով 26-ը: Պետք է նկատի ունենալ նաև դասարանում հատուկ կարիքով սովորողների առկայությունը , ինչը ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններ է ենթադրում: 26-ը գերազանցելու դեպքում յուրաքանչյուր սովորողի համար դասավանդողը պետք է ստանա լրավճար՝ սահմանված կարգով:
  • 19 և 32 կետերում մտքերը կրկնվում են կարծես։
  • 2024 թվականը ինչի՞ է նշված պլանում. բա մյուս տարիները…գուցե գրվի՝ տվյալ ուստարում կամ այլ՝ ընդհանուր ձևակերպմամբ։
  • Լրացուցիչ կրթության համակարգումը կրթահամալիրից դուրս անհասկանալի է։
Рубрика: Հաշվետվություններ

Լաբորատորիայի հաշվետվություն. 2022-2023 ուստարի

 

Լաբորատորիան 2022-2023 ուստարում մշակել է տարբեր նախագծեր, կարգեր, ուսումնական փաթեթներ, ներկայացրել դիտարկումներ, արձագանքներ տարբեր փաստաթղթերի, կարգերի վերաբերյալ։ Համակարգել է շուրջտարյա ֆլեշմոբներ, ուսումնասիրել տարբեր բլոգներ,    կազմակերպել հավաքներ, սեմինարներ՝ համագործակցելով Մանկավարժության լաբորատորիայի և Մանկավարժության կենտրոնի հետ։ 

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի լաբորատորիան ներկայացնում է 2022-20-23 ուստարվա գործունեության արդյունքները։

Լաբորատորիայի ամառային աշխատանքների ամփոփում

Օգոստոսյան «Մուտք» ճամբար (6 տարեկաններ)

Կրթական շքերթ

Դասարանական օրացույց 2022-2023

Մասնագիտական զարգացման սեմինարներ
Читать далее «Լաբորատորիայի հաշվետվություն. 2022-2023 ուստարի»

Рубрика: Օրացույց

Լաբորատորիայի՝ առաջին ուսումնական շրջանի օրացույց

2023-2024 ուստարվա առաջին շրջանում «Իմացումի հրճվանք» լաբորատորիան ներկայացնում է դասվարների դասարանական օրացույցը՝ հիմնականում  հետևյալ ուղղություններով՝

  • կրթահամալիրային օրացուցային նախագծեր.
  • դասարանական-հեղինակային (խմբային, անհատական, ընտանեկան) նախագծեր.
  • համագործակցային, կրթական փոխանակումների նախագծեր.
  • ճամփորդական նախագծեր.
  • կրթահամալիրյան ծեսեր
  • ռադիոթողարկումներ, TV
  • ֆլեշմոբներ
  • մարզատոներ, ստուգատեսներ, փառատոններ
  • այլ

Լաբորատորիան համակարգելու է մայրենիի և մաթեմատիկայի ֆլեշմոբները, մասնագիտական զարգացման սեմինարները, մանկավարժական ճամբարներ, կլոր սեղաններ։ Մշակվելու են նաև կարգեր, կրտսեր դպրոցի նախագծեր։

Կրթական շքերթ

Դասարանական օրացույց 2022-2023

Մասնագիտական զարգացման սեմինարներ Читать далее «Լաբորատորիայի՝ առաջին ուսումնական շրջանի օրացույց»

Рубрика: 2023-2024 ուսծրագրեր, Ծրագրեր

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ամբողջը՝ այստեղ։

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հանրակրթության պետական չափորոշիչը (այսուհետ` Չափորոշիչ) ելնում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից և սահմանում է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության՝ ակնկալվող վերջնարդյունքներ), ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները, հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսումնական պլանի և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները, սովորողների գնահատման ձևերը, սանդղակը, հաշվառման կարգը: Читать далее «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ»

Рубрика: Դասվարների հավաք

Դասվարների հավաքներ

Իմացումի հրճվանք» ծրագրի լաբորատորիայի դասվարների հավաքներ

Օրեր՝

Հունիսի 19, 21, 23, 26-30

Ժամը՝ 13:00-13:45

Վայրը՝ Միջին դպրոց, 2-1, 2-2, 2-3, կաբինետներ

Օրակարգ

Աշխատանք ըստ դասարանական խմբերի։

Համակարգողներ՝

Մերի Գրիգորյան

Արմինե Մովսիսյան

Մանուշակ Աբրահամյան

Հունիսի 21, 13:00

Անահիտ Հարությունյան

Հանդիպում առաջին դասարանի դասվարների հետ։