Рубрика: Մշակումներ, Նախագծեր 2021-2022

Լույսեր, գույներ, ղողանջներ, ազդեցություններ․․․Ամանոր

Մասնակիցներ՝ սովորողներ, դասավանդողներ, ընտանեկան դպրոցներ, ծնողական համայնք

Ժամանակահատված՝ դեկտեմբեր

Իրականացման վայրեր՝ կրթահամալիր, ընտանեկան դպրոցներ, բաց հարթակներ, այլուր

Նկարագրություն՝

«Լույսեր, գույներ, ղողանջներ, ազդեցություններ․․․Ամանոր» ստուգատեսն ուսումնական օրացույցով հաստատված, տարեմուտն ազդարարող, խորհրդանշող նախագիծ է, որն իրականացվում է ամեն տարվա դեկտեմբեր ամսին։ Նախագիծն ընդգրկում է ուսումնական գործունեության բոլոր ձևերը:

Սովորողները ծանոթանում են Տարեմուտին, ավանդական ծեսին, ուսումնասիրում տոնը, ծանոթանում տոնական ծառը զարդարելու ավանդույթներին։ Տարբեր ուսումնասիրություններ են անցկացնում, ընտանիքներում, կրթահամալիրում, հարցազրույցներ են վարում, ռադիոնյութեր, տեսանյութեր պատրաստում, ներկայացնում Ամանորի մասին ունեցած իրենց պատկերացումները: Ծնողները, դասավանդողները, ավագ սեբաստացիները վարպետության դասեր են անցկացնում՝ կրտսեր դպրոցականներին փոխանցելով իրենց մասնագիտական հմտությունները: Ծնողական համայնքն ու սովորողները, դասավանդողները կազմակերպում, մասնակցում են հանդիպում-քննարկումների, քայլարշավների, ճամփորդությունների, տոնական համերգ-ստուգատեսների, ցուցահանդես-վաճառքների, որտեղ սովորողները ներկայացնում են իրենց ամանորյա աշխատանքները, ձեռք բերած հմտություններն ու կարողությունները:

«Լույսեր, գույներ, ղողանջներ, ազդեցություններ.․․Ամանոր» նախագծի կարևոր բաղադրիչն է «Գաթաթխիկ»-ը, ավանդական ծիսական գործունեություն, որի ընթացքում սովորողները թխում են տարեգաթա, ասիլ-վասիլներ։

Տոնն ամփոփվում է տարեվերջյան տոնախմբություններով, ծիսական տարեգաթայի օրհնությամբ և համտես-հյուրասիրությամբ կրտսեր դպրոցներում։

Նախագծի արդյունքում  ստեղծված ուսումնական նյութերը հրապարակվում են դասարանական, անհատական բլոգներում, ենթակայքում, կայքում։

Նախագիծն ունի օրացույց՝ ըստ տվյալ տարվա կազմակերպման ձևի և բովանդակության, ըստ դասավանդողի հեղինակային մշակման։

Նախագծի ընդհանուր կազմակերպական ձևեր և բաղադրիչներ՝

  •  Նախագծային ուսուցման պարապմունքներ կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում, ուսումնական կենտրոններում, ուսումնաարտադրական արհեստանոցներում, արվեստանոցներում, լաբորատորիաներում։
  •  Երկարացված օրվա ճամբարի ջոկատների գործունեություն կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, Միջին, Ավագ դպրոցներում։
  • Ստեղծագործական խմբերի, ակումբների պարապմունքներ ուսումնական կենտրոններում, ուսումնաարտադրական արհեստանոցներում, արվեստանոցներում։
  • Միասնական համերգների, ցուցահանդեսների կազմակերպում։
  • Ուսումնական ժամերգություն՝ տարեգաթայի օրհնությամբ։
  • Տոնին նվիրված քայլարշավների, ճամփորդությունների կազմակերպում։
  • Վարպետության դասերի, բաց հարթակների, հանդիպում-քննարկումների կազմակերպում։

Նախագծի նպատակները՝

  • Ազգային մշակույթի յուրացում, տարածում։
  • Բանավոր և գրավոր խոսքի զարգացում:
  • Սստեղծագործական երևակայության զարգացում։
  • Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում:
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում։
  • Մարզական կարողությունների զարգացում։
  • Մեդիահմտությունների զարգացում:
  • Տրամաբանական մտածողության զարգացում։
  • Տոնական ավանդական խոհանոցի ուսումնասիրություն։
  • Շրջակա միջավայրի ճանաչողություն։
  • Ուսումնական նյութերի ստեղծում։

Նախագծի խնդիրները՝

  • Զրույցների, պատումների, խաղերի, երգերի, պարերի միջոցով իմացություն Ամանորի մասին, ազգային, ծիսական մշակույթի յուրացում, տարածում։
  • Լեզվագործունեությամբ՝ բանավոր և գրավոր խոսքի զարգացում։
  • Տեխնոլոգիական հմտությունների կիրառությամբ՝ տարբեր աշխատանքների ստեղծում (խմոր, կոլաժ, բացիկ, տեխնոլոգիական այլ աշխատանքներ և այլն)։
  • Արտադրությամբ՝ ուսուցում։
  • Մեդիահմտությունների կիրառմամբ՝ մեդիանյութերի ստեղծում։
  • Երգուսուցմամբ՝ շրջակա միջավայրի ճանաչողություն (Ամանորի երգեր, Ավետիսներ)։
  • Մարզական խաղերի միջոցով՝ մարզական կարողությունների ցուցադրություն։
  • Մաթեմատիկական, հմտությունների, տրամաբանական մտածողության կիրառմամբ՝ ուսումնական նյութերի ստեղծում (խնդիրներ, հորինուկներ, շուտասելուկներ, ակրոստիքոսներ):
  • Համագործակցային հանդիպումներով սեբաստացի դպրոցի ցանցի տարածում, կապերի ընդլայնում։

    Բովանդակային ուղղություններ՝
  • սեբաստացիական հարթակներ
  • գեղարվեստը կրթահամալիրում
  • ռադիոթողարկումներ, TV-թողարկումներ
  • ռադիոթատրոններ, ընտանեկան թատրոններ
  • մարզական, էստաֆետային խաղեր
  • պատումներ, զրույցներ
  • ընթերցանություն
  • ճամփորդություններ
  • խոհանոց (տարեգաթա, ասիլ-վասիլներ, շարոց)
  • այլ

Ակնկալվող արդյունքներ՝

  • տեսադասեր, ուսումնական նյութեր, փաթեթներ
  • TV, ռադիոթողարկումներ
  • ցուցահանդեսներ, տոնավաճառներ
  • համերգներ
  • համագործակցային ծրագրեր
  • հոդվածներ

Ուսումնական նյութեր՝

Մուլտֆիլմեր

Խաղեր

Տոնի ընթերցարան

Տեղեկատվական տեքստեր

Տոնի երգարան

Տոնի պարեր, պարերգեր

Տոնի ավանդական խաղեր

Երաժշտական ունկնդրումներ

Տոնի ուսումնական փաթեթ

Ուսումնական փաթեթներ, ռեսուրսներ՝ օտար լեզուներով

Անգլերեն

Կրտսեր դպրոցի ամանորյա փաթեթ

Ռուսերեն

Медиясборник по теме ‘’ Новый год и Рождество’’

Մշակումը՝ Լիլիթ Սահակյանի։

Автор:

Ես Լիլիթն եմ՝ սիրելի կրթահամալիրի մեդիամիջավայրի կրողն ու տարածողներից մեկը:

Оставьте комментарий